Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսում հայտարարել է, թե Թուրքիան իրենց բարեկամն ու ընկերն է, բարիդրացիական հարաբերություններից զատ ունեն նաեւ ազգակցական հարաբերություններ։ Իրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ համատեղ ներդրումներ կատարելը մեր պահանջն ու մոտիվացիան է։
«Անպայման կայցելենք Թուրքիա և մեզ մոտ էլ կհրավիրենք քաղաքական գործիչների, գիտնականների և ներդրողների։ Մենք կարող ենք ստեղծել մի երթուղի, որով հանգիստ կարող ենք գալ Թուրքիա, դուք էլ Իրանով հանգիստ կարող եք մեկնել Թուրքմենստան, Պակիստան և Աֆղանստան»,- ըստ Էրմենիհաբեր-ի՝ ասել է Իրանի նախագահը։