Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիn վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում։ Պայթյունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։
Նշվում է, որ փեյջերները մինչ օրս օգտագործվում են «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից կապի փակ համակարգում, քանի որ այս սարքերն ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման և հաքերային հարձակումների։
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միաժամանակյա պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով։
Isna-ն հայտնում է, որ դեսպանի վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ։