Լիբանանի հիվանդանոցները պատրաստ են մեծ թվով տուժածների ընդունել՝ կապված երկրի տարբեր շրջաններում փեյջերների զանգվածային պայթյունների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հետ: Բոլոր բժշկական հաստատությունները նախապես պատրաստվել էին Իսրայելի հետ պատերազմի դեպքի համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Բիլյալ Աբդալլան:
«Նախարարի հրահանգով բոլոր հիվանդանոցները պատրաստ են: Ես կապվել եմ մի շարք հիվանդանոցների հետ, որոնք հեռու են Դահիեից (Բեյրութի հարավային արվարձան), նրանք բոլորը պատրաստ են տուժածներին ընդունել: Մենք ամեն ինչ պատրաստ ունեինք պատերազմի համար, մեր հիվանդանոցները պատրաստ էին վատթարագույն իրավիճակներին», - ասել է Աբդալլան:
Տուժածների թվի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ գործակալության զրուցակիցը նշել է, որ ներկայումս տարբեր շրջաններում տուժածներ են ընդունվում և օգնություն է ցուցաբերվում, թվերի մասին խոսելը դեռ վաղաժամ է: