Հետևեք մեզ։

Այս տարի 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատի ճակատագիրը պարզելու համար

19:39, 17 սեպտեմբեր 2024
Այս տարի 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատի ճակատագիրը պարզելու համար

2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին Փաստինֆո-ն տեղեկացել է ԿԽՄԿ-ից։

 

61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։

 

275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։

Վերլուծական