ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։ Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը. ասված է ռազմական դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։