ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով Իրանում է։ Տեղեկությունները հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։