Հետևեք մեզ։

Հայաստանի կոմպոզիտորների միությունը դադարեցրել է երկու անդամի անդամակցությունը

21:00, 17 սեպտեմբեր 2024
Հայաստանի կոմպոզիտորների միությունը դադարեցրել է երկու անդամի անդամակցությունը

Հիմք ընդունելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստի քննարկմամբ և վարչության ներկա անդամների ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ ընդունված որոշումը, Սերգեյ Ումրոյանի՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցված է: Այս մասին Սերգեյ Ումրոյանը տեղեկացել է սեպտեմբերի 3-ին Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։

 

Ումրոյանը Կոմպոզիտորների միությունից պահանջում է պատճառաբանված հիմնավորում եւ արդեն իսկ կազմված ու հաստատված արձանագրության հրապարակում, սակայն միության նախագահ Սաթյանն ասել է, որ այս պահին չկա, բայց ինքը, ինչ-որ թուղթ ստորագրել է:

 

Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստում վարչությունը միաձայն հաստատել էր կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ շաբաթներ առաջ միության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված  դիմումը՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։


Վերլուծական