Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայանի մոտ զինված բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ այդ մասին հայտնել է օդանավակայանի անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ ուժգին կրակոցներ են տեղի ունեցել ոստիկանական պահակակետի շուրջ, որը գտնվում է օդանավակայանի քաղաքացիական տերմինալից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և վերահսկում է մուտքը դեպի օդանավակայան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալիի զինված ուժերը հետ են մղել ահաբեկչական հարձակումը աֆրիկյան պետության մայրաքաղաքի ժանդարմերիայի դպրոցի վրա։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակոցներ են լսվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի մի քանի շրջաններում, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքի և օդանավակայանի մոտ։
Ավելի ուշ Մալիի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ իրավիճակը վերահսկելի է։