Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:
Ավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Քննարկվել են Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Կուսակցության Վայքի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։