Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները կզարգանան շարունակական հիմունքներով, երեքշաբթի օրը Իրանի մայրաքաղաք ժամանած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով», - նախագահի խոսքերն է մեջբերում նրա պաշտոնական կայքը։
Իրանի մայրաքաղաքում նախագահի հետ հանդիպումից բացի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել այդ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։