Բելառուսի վրա հարձակումը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․
«Ուզում եմ զգուշացնել մեր հակառակորդներին, մեր մրցակիցներին, նրանց, որոնք դեռ չեն հասկանում: Պետք չէ դա անել։ Բելառուսի վրա հարձակումը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, - ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Բելառուսը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման վայր․ «Հենց դրան է դրդում իրավիճակը ԱՄՆ-ն»։