Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին կորցրել է մի աչքը, իսկ մյուսը լրջորեն վնասել է տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է ամերիկյան New York Times թերթը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Լիբանանում Իրանի դեսպանատունը երեքշաբթի հաղորդել է, որ Ամանին թեթև վնասվածքներ է ստացել անձնական փեյջերի պայթյունից և գտնվում է լավ վիճակում:
«Ամանին կորցրել է մի աչքը, իսկ մյուսը լրջորեն վնասել է, երբ նրա կրած փեյջերը պայթել է պայթյունների միաժամանակյա ալիքում՝ ուղղված անլար սարքերին», - գրում է թերթը: