Հետևեք մեզ։

61 ընտանիք դիմել է Կարմիր Խաչին՝ անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով

08:46, 18 սեպտեմբեր 2024
61 ընտանիք դիմել է Կարմիր Խաչին՝ անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով

2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։

275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները