Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի հետագա գոյության և պետականության համար․ Նիկոլ Փաշինյան

11:01, 18 սեպտեմբեր 2024
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի հետագա գոյության և պետականության համար․ Նիկոլ Փաշինյան

Շատ է քննարկվում, թե արդյո՞ք ՀՀ-ն փորձում կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին։ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության և հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը ընդգծել է՝ որ դեպքում ՀՀ-ն լիարժեք կվերականգնի իր գործունեությունը․ «ՀՀ-ն իր գործունեությունը ՀԱՊԿ-ում լիարժեք կվերականգնի միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է 2 տարի, ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ես կարող եմ ասել՝ ինչքան չեն հնչում այդ պատասխանները, ամեն վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ 


Կա արտահայտություն՝ «անդառնալիության կետ», եթե մենք արդեն իսկ չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ կետը։ Որևէ մեկը մեզ մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- ասել է Փաշինյանը։