Ես կարող է բաներ ասեմ, ես հասկանում եմ՝ մարդիկ կասեն, որ էս մարդը 6 տարի է՝ ՀՀ վարչապետ է, հայտնագործություններ է անում նոր բաների մասին, այո, էդպես է, այն դասերը, որ ունենք մեր պատմությունից, ուրիշները գրել, տվել են մեզ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր պատմությունը չգիտենք, ես նախկինում ասել եմ՝ 2020-ից հետո առաջին անգամ կիսաձայն ես խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին։ Ես մի բան կասեմ, որի մասին խոսել եմ միայն ընտանիքիս հետ։ 2018-ից ի վեր իմ՝ որպես վարչապետ ամենամեծ պրոբլեմը իմ հայրենասիրությունն է եղել՝ այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, կերպարներով, անուններով ու նկարներով ներմուծվել է հոգեբանություն։ Նպատակն է պետք հասկանալ․ հայրենասիրության այդ մոդելի հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ անկախ ինքնիշխան պետություն գոյություն չունենա։
Մեղադրեք ինձ ինչում ուզում եք, ոչ մեկի բերանը չեմ փակել, ՀՀ-ում ոչ մեկի բերանը չեն փակում։ Բայց հայրենասիրության այն մոդելը, որով մենք մեր հայրենիքը սիրում ենք, դրա բովանդակությունը նրա մասին է, որ մենք տեսական հայրենիքներ ունենանք ու սիրենք, կենացների մեջ, տորթերի վրա ունենանք, բայց գետնի վրա չունենանք»,- ասել է Փաշինյանը։