Հետևեք մեզ։

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

09:47, 18 սեպտեմբեր 2024
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապտարանից։
 
Բացի այդ,  Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: 
 
 Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն: 
 
Ըստ այդմ, վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է և չկա հասարակական տրանսպորտ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները