Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռ դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր. Տասմագամբետով

12:12, 18 սեպտեմբեր 2024
ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռ դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։


Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակչությանը տված հարցազրույցում։

 

«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել որոշ միջոցառումների։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում և պատրաստ ենք երկխոսության Երևանի գործընկերների հետ ընթացիկ հարցերի ողջ շրջանակի շուրջ»,- նշել է նա։