Հետևեք մեզ։

Շղթայական ավտովթար Երևանում, բախվել են Suzuki, Kia Sorento, Chevrolet և Mazda ավտոմեքենաները, կան վիրավորներ․ shamshyan.com

10:56, 28 ապրիլ 2023
Շղթայական ավտովթար Երևանում, բախվել են Suzuki, Kia Sorento, Chevrolet և Mazda ավտոմեքենաները, կան վիրավորներ․ shamshyan.com
 
Այսօր՝ ապրիլի 28-ին, շղթայական ավատովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի դիմաց բախվել են Suzuki, Kia Sorento, Chevrolet և Mazda մակինիշի ավտոմեքենաները։ 


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ով երեխա է՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերին նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 



Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։