Հետևեք մեզ։

Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին. Փաշինյան

12:33, 18 սեպտեմբեր 2024
Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին. Փաշինյան

Եվրամիության հետ կապված հարցը, Հայաստանի քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկմանը այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը նշել է՝ ԵՄ-ին անդամակցությունը միակողմանի գործողություն չէ.

 

«Այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի դրա լուծման ճանապրհին նոր հիասթափություններ չառաջացնենք ժողովրդի շրջանում։ Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին»,-ասել է նա և հավելել, որ եթե Հայաստանը տեսնի ԵՄ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, դա բաց չի թողնի։