Մինսկի խումբը և հարակից կառույցները պահպանելու փորձերը կարող են վկայել Հայաստանի այլ մտադրությունների մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ Հաջիևի՝ «նման ինստիտուտ գոյություն չունի, և դրա այս կամ այն ձևով գործելու հնարավորությունը լիովին բացառվում է»։
«Ուստի Մինսկի խմբի և հարակից կառույցների գործունեությունը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Ադրբեջանական կողմը Հայաստանին հրավիրել է նաև միասնական դիրքորոշում ցուցաբերել այս հարցում ԵԱՀԿ շրջանակներում։ Սակայն Մինսկի խումբը և հարակից կառույցները պահպանելու Հայաստանի փորձերը կարող են վկայել այլ մտադրությունների մասին։ Սա մեզ վստահություն չի ներշնչում»,-ասել է նա։