Հետևեք մեզ։

Հայաստանը կունենա մոդուլյար ատոմակայան, այն սպառնալիք չի ներկայացնի. Նիկոլ Փաշինյան

13:09, 18 սեպտեմբեր 2024
Հայաստանը կունենա մոդուլյար ատոմակայան, այն սպառնալիք չի ներկայացնի. Նիկոլ Փաշինյան

Կայացվել է ռազմավարական որոշում՝ պետք է ունենալ մոդուլյար ատոմակայան։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

«Դրա ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, նման դեպքում 500 մ հեռավորության վրա գտնվող բնակչությանը չեն տարհանում։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, խնդիր կա, որ աշխարհում դեռ գործող մոդուլյար ատոմակայան չկա։ Մեր համոզմունքն է, որ դա անխուսափելի բան է»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ Հայաստանի մոդուլյար ատոմակայանը իրենից սպառնալիք չի ներկայացնելու։