Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանից բնական գազ գնելու հնարավորության մասին

13:20, 18 սեպտեմբեր 2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանից բնական գազ գնելու հնարավորության մասին

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին պանելային քննաէկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանից բնական գազ գնելու հնարավորության մասին։

 

«Օրինակ եթե Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ Թուրքիա գազամուղ անցնի, այդ տարբերակները չի կարելի բացառել։ Իհարկե, մեր ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ»,– նշել է  Փաշինյանը։

 

Նա ընդգծել է, որ աշխարհում էներգետիկ բացարձակ անկախություն ունեցող երկիր չկա. «Պետք է մտածել ոլորտի դիվերսիֆիկայի մասին»,-կարծում է Փաշինյանը։