Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կտրականապես համաձայն չենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերությամբ այս դիրքորոշումը կհասցնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- լրագրողներին ասել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության և հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։