Իրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ Լիբանանում ԻԻՀ դեսպանը կորցրել է աչքը փեյջերի պայթյունի պատճառով։
«Առնվազն 11 մարդ մահացել է, ևս 4000-ը վիրավորվել են Լիբանանում երեքշաբթի երեկոյան իսրայելական ռեժիմի մի շարք պայթյունների հետևանքով: Բեյրութում փեյջերի պայթյունից վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանին։ Սակայն պարոն Ամանիի ֆիզիկական վիճակի մասին հրապարակված լուրերը սուտ են»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին կորցրել է մի աչքը, իսկ մյուսը լրջորեն վնասել է փեյջերի պայթյունի հետևանքով։