Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Արդյո՞ք Խաղաղության պայմանագրի մեջ դրա հիշատակումն է, որ պետք է լուծի այդ հարցը։ Իմ կարծիքով՝ Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը՝ անկախ նրանից՝ այնտեղ գրված է, թե ոչ։ Խաղաղության պայմանագիրը նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է, ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Եվ հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ, կներեք, քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»,-ասաց նա՝ նշելով, որ կա մի հոդված, որը առաջարկվել է Ադէբեջանի կողմից մի քանի ամիս առաջ և համաձայնեցված չէ։
«Կողմերից մեկը կարող է ասել մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք դա էլ համաձայնեցնել, կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել: Այսինքն ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 կամ 15, 14, 13 հոդված: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,-ասաց նա։