Հետևեք մեզ։

Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Թագավորի օրվա կապակցությամբ Նիդեռլանդների դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

10:57, 28 ապրիլ 2023
Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Թագավորի օրվա կապակցությամբ Նիդեռլանդների դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։
 
 
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկո Յակոբ Սխերմեսին հասցեագրված ուղերձով Արգիշտի Քյարամյանը դեսպանության անձնակազմին և Նիդերլանդների ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ։
 
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հատկապես ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվի համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: