Մի խումբ զինված անձինք ներխուժել են Մոսկվայում Wildberries-ի գլխավոր գրասենյակ և կրակ բացել:
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է թիկնապահների հետ ապօրինի մուտք գործել ընկերության գրասենյակ:
Բակալչուկը նշել է, որ եկել է ընկերության գրասենյակ բանակցությունների համար։ «Կրակոցներ են հնչել, և իմ գործընկերներից մեկը վիրավորվել է»,- ասել է նա։
Ինքը՝ ընկերությունը, հայտարարել է, որ Բակալչուկի հետ բանակցություններ վարելու պլաններ չեն եղել։
Բակալչուկի խոսքով՝ բանակցությունները վերաբերել են WB Development ընկերության կողմից իր վերահսկողության տակ գտնվող Wildberries նոր պահեստների կառուցմանը։
«Այս իրավիճակը կարգավորելու համար բանակցությունները շարունակվել են անցած շաբաթվա ընթացքում: Այսօր ժամը 12-ին այս բանակցությունների հերթական փուլը պետք է տեղի ունենար Ռոմանովի նրբանցքում գտնվող Wildberries գրասենյակում։ Գործընկերներիս հետ հասա ընկերության գրասենյակ, բայց արդեն մուտքի մոտ հարձակման ենթարկվեցի անվտանգության ծառայության և ինձ անծանոթ մարդկանց կողմից, որոնք հրահրեցին զինված բախում»,- ասել է Բակալչուկը։
Ընկերության համահիմնադիրն ասել է, որ ինքը կտրամադրի «բոլոր անհրաժեշտ օգնությունը քննչական մարմինների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար, թե ով և ինչու է հրահրել բախումը»։