Հետևեք մեզ։

Այն, ինչ մերն է, մերն է, այն, ինչ իրենցն է, իրենցն է․ եկեք տեր լինենք այն իրողություններին, որոնք մեզ չեն տանի ծանր հետևանքների․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման մասին

16:22, 18 սեպտեմբեր 2024
Այն, ինչ մերն է, մերն է, այն, ինչ իրենցն է, իրենցն է․ եկեք տեր լինենք այն իրողություններին, որոնք մեզ չեն տանի ծանր հետևանքների․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման մասին

Մենք խոսում ենք սովետական տարիներին ձևավորված ճանապարհների, ջրագծերի մասին, դրանք կարող էին անցնել մեր տարածքով կամ հարևան երկրի տարածքով։  Բայց երբ պետություններն անկախացան, դրանք սովետական անվտանգային տանիքի բացակայության պարագայում բերեցին կոնֆլիկտների։

 

Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

 

«Բնականաբար, այդ կոնֆլիկտը պետք է բերեր սահմանազատման, բայց պետական սահման հիմա ենք գծում։ Այս գործողությունների տրամաբանության մեջ կա պարզ մի նախադասություն կա․ այն, ինչ մերն է, մերն է, այն, ինչ իրենցն է, իրենցն է։ Դրան հասնելու համար երկու կողմն էլ պետք է երկար ճանապարհ անցնեն։ Երբ ըմբռնումը կա, գիտակցումը կա, մնացածը տեխնիկական հարց է։ Եկեք տեր լինենք այն իրողություններին, որոնք մեզ չեն տանի ծանր հետևանքների»,- ասաց Քոչարյանը։