Հետևեք մեզ։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել

17:08, 18 սեպտեմբեր 2024
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել․

 

«Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հարգանքի տուրք:

 

Նույն օրը՝ Ժամը 13:00-ին, Երևանի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում (Կոմիտասի 64) կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակված ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:

 

Միասին աղոթե՛նք Ամենակարող Տիրոջը, որ խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և հայ ազգին»։