Հետևեք մեզ։

Արման Հովհաննիսյանի անունը ԲԴԽ-ն երկրորդ անգամ է հանում Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից

17:54, 18 սեպտեմբեր 2024
Արման Հովհաննիսյանի անունը ԲԴԽ-ն երկրորդ անգամ է հանում Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից։ Այս մասին հայտնի է դառնում Բարձրագույն դատական խորհուրդի հրապարակած որոշումից։

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Արման Հովհաննիսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից»,- գրված է ԲԴԽ որոշման մեջ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին ևս ԲԴԽ-ն որոշել էր Արման Հովհաննիսյանի անունը հանել առաջխաղացման ենթակա դատավորի ցուցակից։
 

Երկու դեպքում էլ նման որոշման համար ԲԴԽ-ն հղում է տալիս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասին, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետին և 5-րդ մասին, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 3-րդ մասին։

 
 

Վերլուծական