Հետևեք մեզ։

Բայրամովը նշել է խաղաղության պայմանագրի ստորագրման «ամենալուրջ խոչընդոտը»

17:59, 18 սեպտեմբեր 2024
Բայրամովը նշել է խաղաղության պայմանագրի ստորագրման «ամենալուրջ խոչընդոտը»

«Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացին՝ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներն են Հայաստանի մի շարք իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես՝ Սահմանադրության մեջ»։

Այս տեսակետը հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։

 

«Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-նշել է Բայրամովը։