Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ վարչության 127-րդջոկատ։
Դեսպանը հանդիպել է ջոկատի հրամանատար, գնդապետ Ա. Շչերբակովի հետ, ծանոթացել հաջորդ տարի 70-ամյա հոբելյանը նշող ստորաբաժանման պատմությանը:
Շչերբակովը ներկայացրել է պատասխանատվության հատվածում իրավիճակը և նշել ջոկատի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացիկ տարվա որոշ՝ առավել նշանակալի արդյունքներ: Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրանյութերի մաքսանենգության խոշոր խմբաքանակի կասեցումը, «Ագարակ» անցակետում պետական սահմանը խախտողների բազմաթիվ ձերբակալություններ։
Դեսպանն ու նրան ուղեկցող անձինք նաեւ ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանին: