Հետևեք մեզ։

Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման կարգավորումը

16:18, 18 սեպտեմբեր 2024
Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման կարգավորումը

Սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն՝

1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։

 

2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները