ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Վերջիններս հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։