Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փեյջերների պայթյունի 12 զոհերից 2-ը երեխա է, դեռ հիվանդանոցում է գտնվում 2750 մարդ։
Միջադեպի հետևանքով զոհված երեխաներից մեկը 8-ամյա աղջիկ է, մյուսը՝ 11-ամյա տղա։
Ըստ տարբեր հրապարակումների՝ հազարավոր փեյջերների մեջ պայթուցիկ նյութեր էին տեղադրվել պայթյունից ամիսներ առաջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։