Հետևեք մեզ։

Իրականացնում ենք աշխատանքներ՝ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություներում նաև առավելություններ ստանձնելու ուղղությամբ․ ԳՇ պետ

11:14, 28 ապրիլ 2023
Իրականացնում ենք աշխատանքներ՝ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություներում նաև առավելություններ ստանձնելու ուղղությամբ․ ԳՇ պետ
Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն, բայց հակառակորդի կողմից ինչպես Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Այս մասին այսօր եվրոպական դիտորդական առաքելության՝ Ջերմուկ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
 

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից հարդադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց ՀՀ զինված ուժերի կողմից գտնվում է հսկողության տակ։ Հարցին՝ ինչպե՞ս է ընթանում դիտորդական առաքելության աշխատանքն ու նրանց հետ հետ համագործակցությունը, Ասրյանն ասաց․ «Եվրամիության դիտորդների հետ ՀՀ զինված ուժերի աշխատանքը ես բարձր եմ գնահատում, բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով։ Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ երթևեկության ժամանակ։


Մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ փոխգործակցում ենք, համագործակցությունը գնահատում եմ բարձր։ Ու եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով՝ կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»։


Անդրադառնալով Սյունիքի մարզի տեղ գյուղում տեղի ունեցած փոփոխություններին, Էդվարդ Ասրյանն ասաց, որ Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, արդեն իսկ ունեն ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, որը կատարելագործում են, բարելավում են։ «Օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություներում նաև առավելություններ ստանձնելու ուղղությամբ, մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,-ասաց Ասրյանը։