Պայթյունների ձայները, որոնք նման էին փեյջերների դետոնացիային, լսվել են Լիբանանի տարբեր շրջաններում, հայտնում է տեղական «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Լիբանանի որոշ շրջաններում նոր պայթյունների մասին տեղեկություն է ստացվել, ենթադրվում է, որ դա փեյջերներ են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով, պայթյուններից մեկը լսվել է Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ տեղի էին ունենում «Հեզբոլլահ» շարժման չորս մարտիկների հուղարկավորությունները։
Իր հերթին, «ՌԻԱ Նովոստի» աղբյուրը հաստատել է Լիբանանում կապի միջոցների դետոնացիայի մասին տեղեկությունները, սակայն նշել է, որ նախնական տվյալներով խոսքը փեյջերների մասին չէ։