Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռազմական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին՝ Կուրսկի մարզում։
«Ռուսական ռազմական ավիացիայի անձնակազմը Ка-52М ուղղաթիռներով հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին և զրահապատ ռազմական տեխնիկային սահմանամերձ Կուրսկի մարզում», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ Պաշտպանության նախարարության, Կուրսկի սահմանամերձ շրջանում ռուսական զինուժը օրերս ոչնչացրել է ավելի քան 400 ուկրաինացի զինծառայող և 23 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Leopard տանկ։ Ընդհանուր առմամբ, մարտական գործողությունների ընթացքում Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան կորցրել է ավելի քան 14,600 մարդ։