Հետևեք մեզ։

Առնվազն 100 մարդ տուժել է Լիբանանում կապի սարքերի նոր պայթյուններից

19:28, 18 սեպտեմբեր 2024
Առնվազն 100 մարդ տուժել է Լիբանանում կապի սարքերի նոր պայթյուններից

Առնվազն 100 մարդ վնասվածքներ է ստացել Լիբանանում անլար կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով։ Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Ըստ Al Hadath-ի տվյալների, այս սարքերն օգտագործվել են լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման աջակիցների կողմից։ Պայթյունները տեղի են ունեցել հանրապետության տարբեր շրջաններում։