Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ կրակոցների պատճառով կա երկու զոհ։ Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանության փորձ), ՔՕ 222-րդ հոդվածով (հրազենի ապօրինի պահպանում), ՔՕ 317-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի դեմ ոտնձգություն), ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով», - ճշտել են գերատեսչությունում։