Լիբանանում պայթյունների պատվիրատուները պետք է բացահայտվեն և պատժվեն, սա իր ցինիզմով սարսափելի ահաբեկչական գործողություն է։
Այս մասին IV Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա, անշուշտ, պահանջում է քննություն, որպեսզի հանցագործները և նրանց հետևում կանգնած պատվիրատուները բացահայտվեն և պատժվեն», - հայտարարել է դիվանագետը։