Հետևեք մեզ։

Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի 2 օրից

21:00, 18 սեպտեմբեր 2024
Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի 2 օրից

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ դաատավոր Հրայր Թովմասյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։

 

Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ Նրանք պաշտպանական ճառով հանդես են եկել 6 օր։

 

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Վերլուծական