Հետևեք մեզ։

Սյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում

19:30, 18 սեպտեմբեր 2024
Սյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ճանապարհին, Տանձավեր գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և երկկողմանի փակել ճանապարհը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները մոտ 30 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները