Իրանը կտրականապես հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու հանգամանքների մասին իսրայելական մի շարք լրատվամիջոցների հրապարակած լուրերը:
Իրանական Tasnim լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սուտ են պնդումներն այն մասին, թե նախկին նախագահը զոհվել է փեյջերի պայթյունի հետևանքով: Նման լուրերն, ըստ գործակալության, միտված են խաթարելու Իրանի բնակչության վստահությունը երկրի ռազմական և պետական կառույցների նկատմամբ և հասարակության շրջանում վախի և հուսահատության զգացում սերմանելուն:
Tasnim-ը նշում է, որ ԶԼՄ-ները և լրատվական ալիքները քննարկում են Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի լուսանկարը, որում նկատելի է սեղանին դրված՝ կառուցվածքով և թվային սև-սպիտակ էկրանով փեյջերի կամ էլեկտրոնային ժամացույցի նմանվող սարքը: