59 տարեկանում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։ Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Corriere Della Sera պարբերականը։
Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին նա հոսպիտալացվել էր արտրիալ առիթմիայով։
Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։