Թուրքիան հաճախ է քննադատության ենթարկվում իր արտաքին քաղաքականության համար, սակայն այն պնդումները, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, կատարյալ հերյուրանք և զրպարտանք է։ Այս մասին օտարերկրյա կապալառու կազմակերպություններին մատուցած ծառայությունների համար Թուրքիայի կապալառուների ասոցիացիայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ABC MEDIA-ի փոխանցմամբ՝ գրում է Anadolu գործակալությունը։
«Ես դա անընդհատ ասում եմ. որպես Թուրքիա, մեր դեմքն, իհարկե, ուղղված է դեպի Արևմուտք։ Սակայն դա չի նշանակում, որ մենք երես ենք թեքելու Արևելքից, անտեսելու ենք Արևելքը և չենք զարգացնելու մեր հարաբերությունները Արևելքի հետ։ Մենք ձգտում ենք զարգացնել մեր համագործակցությունը բոլոր երկրների, բոլոր մասնակիցների հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ, հավասարակշռված մոտեցումով: Մենք դա արել ենք վերջին 22 տարիների ընթացքում և շատ մեծ հաջողությունների ենք հասել: Հուսով եմ, որ այսուհետ ևս մենք կշարունակենք գործել փոխադարձ վստահության հիմքով, այլ ոչ թե վախերով», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։