Ոչ սպանդանոցային մսի վաճառքը հետապնդվում է օրենքով, սննդի անվտանգության տեսուչները մշտադիտարկում են անցկացնում մարզերի և Երևանի շուկաներում: Առայժմ որոշ մսավաճառներ նրանցից թաքցնելու բան ունեն:
Գումի շուկայի հարակից մսամթերքի որոշ վաճառակետերում տեսուչները հայտնաբերել ու առգրավել են ոչ սպանդանոցային ծագման միս և զգուշացրել՝ ստուգայցերը շարունակվելու են: