Հետևեք մեզ։

«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը.

23:33, 18 սեպտեմբեր 2024
«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը.

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները