ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Կոպերկինին դիմավորել է ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Շչերբակովը։ Նա ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։
Սահմանապահ ջոկատի հրամանատարը ներկայացրել է ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։։
Ռուսաստանի դեսպանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահները» հուշարձանին։