«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դուրս եկավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Նրան դիմավորեցին որդիները և հայրը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Մալյանը ասաց․
«Ապօրինի ձերբակալվցի, սկզբից ԱԱԾ-ում պահեցին ահագին ժամանակ, ձերբակալությանս օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս, զգացողությունը նույնն է, թե նոր ապրեմ։ Իրականում բանտը բավական հետաքրքիր տեղ է մտորումների և ինքնամփոփվելու համար, մեկ գիրք եմ գրել, սիրունացել եմ։ Գիրքս եմ ավարտել՝ Օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանական գիրքը»։